Մաքգրեգորը խոստացել է 60 վայրկյանում նոկաուտի ենթարկել Պորիեին

11:14   11 հունվարի, 2021

Խառը մենամարտերի երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորն անդրադարձել է ամերիկացի Դասթին Պորիեի հետ մենամարտին։

«Դասթինը դուր է գալիս ինձ: Նրան համարում եմ լավ մարտիկ: Նույնիսկ կասեի, որ նա մեծագույն մարտիկ է, սակայն ինձ զիջում է մակարդակով: Ես նրան նոկաուտի կենթարկեմ 60 վայրկյանում»,- իռլանդացի մարտիկի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն:

Հիշեցնենք, որ Մաքգրեգորի եւ Պորիեի մենամարտը տեղի կունենա հունվարի 23-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում»։ Բոլոր տեմսերը վաճառված են:

Քոնոր Մաքգրեգորը և Դասթին Պորիեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։