16:20 10 հունվարի, 2021Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը ճանաչվել է 2020թ․ Գերմանիայի լավագույն խաղացող, հաղորդում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը։
«34-ամյա Նոյերը «Բավարիայի» հետ անցած մրցաշրջանում նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները, 5-րդ անգամ ճանաչվեց աշխարհի լավագույն դարպասապահ։ Ազգային հավաքականի երկրպագուները նույնպես քվեարկել են Նոյերի օգտին (57,8 տոկոս)՝ ճանաչելով անցած տարվա լավագույն խաղացողը Գերմանիայում։ Երկրորդ տեղում է Սերժ Գնաբրին՝ 15 տոկոս, Մատիաս Գինտերը երրորդն է՝ 9,3 տոկոս»,- նշվում է Միության կայքում։
Հիշեցնենք, որ «Բավարիան» անցած մրցաշրջանում դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, Եվրոպայի սուպերգավաթակիր։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.