ՊՍԺ-ն հաղթեց խոշոր հաշվով և մոտեցավ առաջատար «Լիոնին» (տեսանյութ)

02:02   10 հունվարի, 2021

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության 19-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրեստի» դարպասը: Դա արգենտինացի մասնագետ Մաուրիսիո Պոչետինոյի առաջին հաղթանակն էր ՊՍԺ-ի գլխավոր մարզիչի պաշտոնում:

Առաջատար «Լիոնը» 2:2 հաշվով ավարտեց «Ռենի» դեմ արտագնա խաղը՝ պարտությունից խուսափելով վերջնամասում:

«Լիոնը» հավաքեց 40 միավոր, իսկ ՊՍԺ-ն հետ է մեկ միավոր և երկրորդն է:

Ֆրանսիայի առաջնություն, 19-րդ տուր

ՊՍԺ - «Բրեստ»՝ 3:0 (տեսանյութ)

Մոյզե Քին, 16, Մաուրո Իկարդի, 81, Պաբլո Սարաբիա, 83

«Ռեն» - «Լիոն»՝ 2:2

Կլեմեն Գրենյե, 20, Բենջամին Բուրիգու, 55 – Մեմֆիս Դեպայ, 79, Ջեյսոն Դենեյեր, 83



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։