ՊՍԺ-ն չհաղթեց Պոչետինոյի ղեկավարությամբ առաջին խաղում (տեսանյութ)

02:07   7 հունվարի, 2021

Ֆրանսիայի առաջնության 18-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Սենտ Էթիենի» հետ։ Արգենտինացի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ղեկավարությամբ անցկացրած առաջին խաղում փարիզյան թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

ՊՍԺ-ն 36 միավորով երկրորդ տեղում է։ Նույնքան միավոր է վաստակել երրորդ տեղում ընթացող «Լիլը», որը 1։2 հաշվով պարտվեց «Անժեին»։ Առաջատար «Լիոնը» 3։2 հաշվով հաղթեց «Լանսին» եւ ունի 39 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 18-րդ տուր

«Սենտ Էթիեն» - ՊՍԺ՝ 1։1 (տեսանյութ)

Ռոմեն Ամումա, 19 - Մոյզե Քին, 22

«Լիոն» - «Լանս»՝ 3։2

Մեմֆիս Դեպայ, 39, 52, 11մ, Սթիվեն Ֆորտեշ, 46, ինքնագոլ – Ֆլորիան Սոտոկա, 56, Շեյք Ումար Դուքուր, 89

«Լիլ» - «Անժե»՝ 1։2

Բուրակ Յիլմազ, 42 - Ռոմեն Տոմա, 5, 10



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։