Իսպանիայի գավաթ․ Մադրիդի «Աթլետիկոյի» սենսացիոն պարտությունը

22:53   6 հունվարի, 2021

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում սենսացիոն պարտություն կրեց Մադրիդի «Աթլետիկոն»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Կորնելիային»։

Սեգունդա Բ-ի երրորդ խմբում հանդես եկող թիմը Պրիմերայի առաջատարին պարտության մատնեց նվազագույն հաշվով եւ դուրս եկավ հաջորդ փուլ։

Իսպանիայի գավաթի խաղարկություն, 1/32 եզրափակիչ

«Կորնելիա» - «Աթլետիկո»՝ 1։0

Ադրիան Խիմենես, 7

Հեռացում՝ Ռիկարդ Սանչես («Աթլետիկո»), 63, երկրորդ դեղին քարտ



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.