«Ռոմայի» հաղթանակն ու Մխիթարյանի գոլն ու գոլային փոխանցումը

19:51   6 հունվարի, 2021

Իտալիայի առաջնության 16-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Կրոտոնեին» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Մայրաքաղաքային թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ իսպանացի հարձակվող Բորխա Մայորալը։ Հյուրերի երրորդ գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը հստակ իրացրեց 11 մետրանոցը։ Մխիթարյանը կատարեց նաեւ արդյունավետ փոխանցումը Մայորալի առաջին գոլի դրվագում։ Հայ ֆուտբոլիստը փոխարինվեց 63-րդ րոպեին։

«Ռոման» 33 միավորով երրորդ տեղում է եւ 3 միավոր հետ է երկրորդ տեղում ընթացող Միլանի «Ինտերից», որն արտագնա խաղում 1։2 հաշվով պարտվեց «Սամպդորիային»։

Իտալիայի առաջնություն, 16-րդ տուր

«Կրոտոնե» - «Ռոմա»՝ 1։3 (տեսանյութ)

Վլադիմիր Գոլեմիչ, 71 - Բորխա Մայորալ, 8, 29, Հենրիխ Մխիթարյան, 35, 11մ

«Սամպդորիա» - «Ինտեր»՝ 2։1 (տեսանյութ)

Անտոնիո Կանդրեւա, 23, 11մ, Բալդե Կեյտա, 38 - Ստեֆան դե Վրեյ, 65

Չիրացրած 11մ՝ Ալեքսիս Սանչես («Ինտեր»), 11

 



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։