13:05 5 հունվարի, 2021Երևանի «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստն 2020 թվականի ամռանն էր գլխավորել «Ալաշկերտը»: Դեկտեմբերին նա երկարաձգել էր պայմանագիրը երևանյան ակումբի հետ:
2015-ին մարզչական կարիերան սկսած 41-ամյա Մելիքյանը նախկինում աշխատել է Դոնեցկի «Մետալուրգի» Մ-19 և Մ-21 թիմերում, գլխավորել է ուկրաինական «Ստալի» Մ-19 և Մ-21 թիմերը: 2017-ին Եղիշե Մելիքյանը գլխավորել է «Ստալի» գլխավոր թիմը, իսկ 2019-ին՝ ուկրաինական «Լվովը»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.