«Բավարիայի» տպավորիչ «քամբեքը» (տեսանյութ)

22:51   3 հունվարի, 2021

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական խաղադաշտում 5:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Մայնցի» նկատմամբ:

Առաջին խաղակեսից հետո «Մայնցը» հաղթում էր 2:0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո դաշտի տերերը խփեցին 5 անպատասխան գոլ: Մյունխենցիներից դուբլի հեղինակ դարձավ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը 19 գոլով վստահորեն գլխավորում է ռմբարկուների ցուցակը:

Այս հաղթանակից հետո «Բավարիան» 33 միավորով վերադարձավ առաջին տեղ: «Մայնցը» 6 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բավարիա» - «Մայնց»՝ 5:2 (տեսանյութ)

Յոզուա Կիմիխ, 50, Լերոյ Սանե, 55, Նիկլաս Զյուլե, 70, Ռոբերտ Լևանդովսկի, 76 (11մ), 83 – Ջոնաթան Բուրկարդտ, 32, Ալեքսանդր Հակ, 44



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։