Դորտմունդի «Բորուսիան» ուժեղ էր «Վոլֆսբուրգից» (տեսանյութ)

20:25   3 հունվարի, 2021

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տանը 2:0 հաշվով առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ: 66-րդ րոպեին հաշիվը բացեց շվեյցարացի պաշտպան Մանուել Ականջին, իսկ դաշտի տերերի երկրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն:

«Բորուսիան» 25 միավորով չորրորդն է, իսկ «Վոլֆսբուրգն» ունի մեկ միավոր պակաս:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Վոլֆսբուրգ»՝ 2:0 (տեսանյութ

Մանուել Ականջի, 66, Ջեյդոն Սանչո, 90+1



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։