«Ռոման» հաղթանակով սկսեց տարին (տեսանյութ)

19:57   3 հունվարի, 2021

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ռոման» Հռոմում ընդունեց «Սամպդորիային» և հաղթեց նվազագույն հաշվով: Հռոմեացիների հաղթական գոլը երկրորդ խաղակեսում խփեց բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն: Հանդիպումն անցավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմի կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:

Տուրը հաղթական ստացվեց նաև «Ատալանտայի», «Նապոլիի», «Տորինոյի» ու «Վերոնայի» համար:

Այս հաղթանակից հետո «Ռոման» հավաքեց 30 միավոր և շարունակում է ընթանալ երրորդ տեղում:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռոմա» - «Սամպդորիա»՝ 1:0 (տեսանյութ)

Էդին Ջեկո, 72

«Ատալանտա» - «Սասուոլո»՝ 5:1 (տեսանյութ)

Դուվան Սապատա, 11, 49, Մատեո Պեսինա, 45, Ռոբին Գոսենս, 57, Լուիս Մուրիել, 68 – Վլադ Կիրիկեշ, 75

«Կալյարի» - «Նապոլի»՝ 1:4 (տեսանյութ)

Ժոաո Պեդրո, 60 – Պյոտր Զելինսկի, 26, 62, Իրվինգ Լոզանո, 74, Լորենցո Ինսիսնյե, 86 (11մ)

Հեռացում՝ Չարալամպոս Լիկոգիանիս, 65 («Կալյարի»)

«Ջեոնա» - «Լացիո»՝ 1:1 (տեսանյութ)

Մատիա Դեստրո, 58 – Չիրո Իմոբիլե, 15 (11մ)

«Պարմա» - «Տորինո»՝ 0:3

Ուիլֆրեդ Սինգո, 8, Արմանդո Իցո, 88, Ամեր Գոյակ, 90+5

«Սպեցիա» - «Վերոնա»՝ 0:1

Մատիա Զականի, 75

Հեռացում՝ Յուլիան Շաբո, 69 («Սպեցիա»)

«Ֆիորենտինա» - «Բոլոնիա»՝ 0:0



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։