«Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց և հավասարվեց առաջատար «Լիվերպուլին» (տեսանյութ)

02:06   2 հունվարի, 2021

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 17-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական դաշտում 2:1 հաշվով առավելության հասավ «Աստոն Վիլայի» նկատմամբ: Դաշտի տերերից աչքի ընկան ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալն ու պորտուգալացի կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեսը: 

Այս հաղթանակից հետո մանչեսթերցիները հավաքեցին 33 միավոր և հավասարվեցին առաջատար «Լիվերպուլին»:

Անգլիայի առաջնություն, 17-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Աստոն Վիլա»՝ 2:1 (տեսանյութ)

Անտոնի Մարտիալ, 40, Բրունո Ֆերնանդես, 61 (11մ) - Բերտրան Տրաորե, 58

«Էվերտոն» - «Վեստ Հեմ»՝ 0:1 (տեսանյութ)

Տոմաշ Սոուչեկ, 86



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։