Գնահատում եմ հայերին ուղղված համերաշխության կոչը. Մխիթարյանը պատասխանել է թուրք բասկետբոլիստին

14:02   31 դեկտեմբերի, 2020

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Ինստագրամում կատարած գրառմամբ պատասխանել է NBA-ն ներկայացնող «Փորթլենդ Թրեյլ Բլազերսի» թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերին:

«Շնորհակալ եմ, հարգելի Էնես Կանտեր:

Ես իսկապես գնահատում եմ քո կողմից հայերին ուղղված համերաշխության կոչը։ Ողջոնում եմ քո վճռականությունը արդարության և խաղաղության հարցում։ Ես նաև հավատում եմ, որ մենք՝ մարզիկներս, ունենք բավարար ուժ մեր ձայնով փոփոխություն բերելու համար։

Շնորհավորում եմ քո Ամանորը ու ցանկանում եմ մեծ հաջողություններ առաջիկա մրցաշրջանում քո թիմի հետ։

Հույս ունեմ մի օր ներկա գտնվել քո մասնակցությամբ NBA-ի խաղում։

Հաջողություն, Միկի»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Էնես Կանտերը նամակ էր գրել Մխիթարյանին՝ հայ ֆուտբոլիստին կոչ անելով միասին պայքարել բռնապետ Էրդողանի դեմ և խաղաղություն հաստատել հայ և թուրք ժողովուրդների միջև:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։