Լրագրողներն ընտրել են տարվա լավագույն մարզիկին ու մարզուհուն

15:46   30 դեկտեմբերի, 2020

Մարզական մամուլի միջազգային ասոցիացիան (AIPS) հրապարակել է 2020թ. լավագույն մարզիկների անունները:

Տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել Մյունխենի «Բավարիայի» և ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որը քվեարկության արդյունքում հավաքել է 620 միավոր: Նա առաջ է անցել Ֆորմուլա-1-ի չեմպիոնի տիտղոսը 7-րդ անգամ նվաճած Լյուիս Հեմիլթոնից (546 միավոր) և իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալից (327 միավոր):

Տարվա լավագույն մարզուհի է ճանաչվել ճապոնացի թենիսիստ Նաոմի Օսական (526 միավոր), որին հաջորդել են վենեսուելացի աթլետ Յուլիմար Ռոխասը (331) և ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը (327):

Ավելի վաղ Լևանդովսկին տարվա լավագույն ֆուտբոլիստ էր ճանաչվել ՖԻՖԱ-ի ու Globe Soccer Awards-ի վարկածով: 24-ամյա Օսական ավարտված մրցաշրջանում հաղթել էր US Open-ում և տարին ավարտել երրորդ ռակետի կոչումով:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։