«Արսենալի» հաղթանակը, օրվա արդյունքներ (տեսանյութ)

23:52   29 դեկտեմբերի, 2020

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց «Բրայթոնին» եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։ 66-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազետը։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Պրեմիեր լիգայում եւ 20 միավորով 13-րդ տեղում է։ «Բրայթոնը» 17-րդն է՝ 13 միավոր։

Խոշոր հաշվով հաղթեց «Լիդս Յունայթեդը»։ Արգենտինացի Մարսելո Բիելսայի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Վեստ Բրոմվիչին» եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

«Լիդսը» 23 միավորով 11-րդն է, «Վեստ Բրոմվիչը» նախավերջինն է՝ 8 միավոր։

14-րդ պարտությունը կրեց 2 միավորով վերջին տեղում ընթացող «Շեֆիլդ Յունայթեդը», որը հյուրընկալվեց «Բարնլիին» եւ բաց թողեց մեկ գոլ։ «Բարնլին» 16-րդն է՝ 16 միավոր։

26 միավորով 9-րդ տեղում ընթացող «Սաութհեմթոնը» 0։0 հաշվով խաղաց «Վեստ Հեմի» հետ, որը 10-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բրայթոն» - «Արսենալ»՝ 0։1 (տեսանյութ)

Ալեքսանդր Լյակազետ, 66

«Սաութհեմփթոն» - «Վեստ Հեմ»՝ 0։0

«Վեստ Բրոմվիչ» - «Լիդս Յունայթեդ»՝ 0։5

Ռոմեն Սոյերս, 9, ինքնագոլ, Էգզիան Ալիոսկի, 31, Ջեք Հարիսոն, 36, Ռոդրիգո, 40, Ռաֆայել, 72

«Բարնլի» - «Շեֆիլդ Յունայթեդ»՝ 1։0

Բեն Մի, 32



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։