Airthings Masters․ Արոնյանը 1/4 եզրափակիչի առաջին ռաունդում հաղթեց Նակամուրային

21:25   29 դեկտեմբերի, 2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը արագ շախմատի Airthings Masters օնլայն մրցաշարի քառորդ եզրափակիչում առաջին ռաունդի չորս պարտիայում 2,5։1,5 հաշվով առավելության հասավ ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ։ Արոնյանը երեք պարտիա ավարտեց ոչ ոքի, մեկում հաղթանակ տարավ։

Դեկտեմբերի 30-ին գրոսմայստերները կանցկացնեն քառորդ եզրափակիչի երկրորդ ռաունդը։

Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն առաջին ռաունդում 2։2 հաշվով խաղաց ռուսաստանցի Դանիիլ Դուբովի հետ, նույն հաշվով ավարտվեց նաեւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի ու ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու մրցամարտը, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը 3։1 հաշվով հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին։

Airthings Masters-ը Champions Chess Tour մրցաշարի երկրորդ փուլն է: Մրցաշարը կավարտվի հունվարի 3-ին: Հաղթողը կստանա 60 հազար ԱՄՆ դոլար պարգևավճար և 2021 թվականի սեպտեմբերին տեղի ունենալիք Grand Final-ի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։