NBA. «Կլիպերսի» պատմական պարտությունն ու օրվա լավագույն դրվագները

14:50   28 դեկտեմբերի, 2020

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» 127:91 հաշվով տնային հաղթանակ է տարել «Մինեսոտայի» նկատմամբ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Կայլ Կուզման, որը «Լեյքերսի» կազմում վաստակել է 20 միավոր, իսկ նրա ակումբակից Լեբրոն Ջեյմսը հավաքել է 18 միավոր:

«Կլիպերսը» տանը 73:124 հաշվով պարտվել է «Դալասին»: Դա «Կլիպերսի» պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր (-51 միավոր), հայտնում է ESPN-ը:

Այդ ցուցանիշով Լոս Անջելեսի թիմի նախորդ հակառեկորդը գրանցվել էր 1988-ի դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած «Սիեթլի» դեմ խաղում (-51 միավոր):

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» – «Մինեսոտա»՝ 127:91 (40:23, 27:22, 36:22, 24:24)

«Շառլոտ» – «Բրուքլին»՝ 106:104 (23:22, 25:28, 34:27, 24:27)

«Նոր Օրլեան» – «Սան Անտոնիո»՝ 98:95 (16:18, 31:27, 32:26, 19:24)

«Վաշինգտոն» – «Օռլանդո»՝ 113:120 (35:29, 25:33, 34:15, 19:43)

«Քլիվլենդ» – «Ֆիլադելֆիա»՝ 118:94 (29:24, 35:26, 29:22, 25:22)

«Նյու Յորք» – «Միլուոկի»՝ 130:110 (30:27, 31:18, 35:30, 34:35)

«Չիկագո» – «Գոլդեն Սթեյտ»՝ 128:129 (27:24, 29:36, 41:33, 31:36)

«Ինդիանա» – «Բոստոն»՝ 108:107 (19:23, 30:32, 39:28, 20:24)

«Սակրամենտո» – «Ֆինիքս»՝ 100:116 (33:28, 20:28, 25:34, 22:26)

«Կլիպերս» – «Դալաս»՝ 73:124 (13:36, 14:41, 30:27, 16:20)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։