AMC Fight Nights 99․ Դավիթ Խաչատրյանը Մոսկվայում պարտվել է Ալեքսեյ Մախնոյին

15:42   26 դեկտեմբերի, 2020

Մոսկվայում տեղի ունեցած խառը մենամարտերի AMC Fight Nights 99 մրցաշարի գլխավոր մենամարտում մրցել են 30-ամյա ռուսաստանցի Ալեքսեյ Մախնոն եւ Հայաստանը ներկայացնող, 32-ամյա Դավիթ Խաչատրյանը։

Կիսամիջին դիվիզիոնում հանդես եկող մարտիկների մենամարտում հաղթել է Ալեքսեյ Մախնոն, որին հաջողվել է առաջին ռաունդում խեղդող հնարքով հասնել առավելության։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։