Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

16:02   25 դեկտեմբերի, 2020

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի 2020թ. լավագույն ֆուտբոլիստ, տեղեկացնում է Տելեգրամում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական ալիքը:

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում 10-րդ անգամ:

Հայաստանի տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը:

Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ՝

1. Հենրիխ Մխիթարյան 133 միավոր
2. Տիգրան Բարսեղյան 79
3. Վահան Բիչախչյան 25
4. Վարազդատ Հարոյան 12
5. Դավիթ Յուրչենկո 10
6. Սարգիս Ադամյան 9
7. Կարեն Մուրադյան 6
8. Խորեն Բայրամյան 6
9. Արտակ Գրիգորյան 5
10. Արշակ Կորյան 4
11. Հովհաննես Համբարձումյան 2
12. Սոլոմոն Ուդո 2
13. Էդգար Բաբայան 1
14. Գևորգ Ղազարյան 1
15. Վբեյմար Անգուլո 1
16. Կամո Հովհաննիսյան 1



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.