«Բարսելոնան» պարտության մատնեց «Վալյադոլիդին» (տեսանյութ)

02:50   23 դեկտեմբերի, 2020

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Վալյադոլիդին» եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան ֆրանսիացի պաշտպան Կլեման Լանգլեն, դանիացի հարձակվող Մարտին Բրայթուայթը եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։ Լանգլեին գոլային փոխանցում կատարեց Մեսին։ Սա նրա առաջին գոլային փոխանցումն է ընթացիկ առաջնությունում։

«Բարսելոնան» 24 միավորով 5-րդ տեղում է եւ 2 միավոր է հետ չորրորդ տեղում ընթացող «Վիլյառեալից», որը տանը 1։1 հաշվով խաղաց «Աթլետիկի» հետ։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Վալյադոլիդ» - «Բարսելոնա»՝ 0։3 (տեսանյութ)

Կլեման Լանգլե, 21, Մարտին Բրայթուայթ, 35, Լիոնել Մեսի, 65

«Վիլյառեալ» - «Աթլետիկ»՝ 1։1

Իերեմի Պինո, 74 - Ինյակի Ուիլյամս, 19



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.