Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է 2 ամսով

22:43   22 դեկտեմբերի, 2020

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը 2 ամսով հետաձգվել է եւ տեղի կունենա ապրիլի 19-25-ը Լեհաստանում, հաղորդում է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի կայքը։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով հունվարին եւ փետրվարին ըմբշամարտի պաշտոնական առաջնություն չի անցկացվի։

Եվրոպայի օլիմպիական վարկանիշային մրցաշարը կանցկացվի մարտի 18-21-ը, իսկ համաշխարհային օլիմպիական վարկանիշային մրցաշարը՝ մայիսի 6-9-ը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։