«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը՝ Պրեմիեր լիգայի պատմության ամենաարագ դուբլի հեղինակ

09:41   21 դեկտեմբերի, 2020

«Մանչեսթեր Յունայթեդի» շոտլանդացի կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյը, դուբլի հեղինակ դառնալով «Լիդս Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 14-րդ տուրի խաղում (6:2), սահմանել է ռեկորդ, փոխանցում է Opta Sports-ը:

24-ամյա շոտլանդացին Պրեմիեր լիգայի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը 2 գոլ է խփում խաղի մեկնարկային 3 րոպեներին: 2-րդ րոպեին Մաքթոմինեյը բացել էր հաշիվը, իսկ հաջորդ րոպեին խփել նաև երկրորդ գոլը:

Սքոթ Մաքթոմինեյը Պրեմիեր լիգայում գոլերի հաշիվը բացեց հենց «Լիդսի» դեմ խաղում: Անգլիայի ընթացիկ առաջնությունում նա անցկացրել է 11 հանդիպում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։