«Բարսելոնան» հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» (տեսանյութ)

01:54   17 դեկտեմբերի, 2020

Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում ընդունեց «Ռեալ Սոսյեդադին» և հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

«Բարսելոնայի» կազմից գոլեր հեղինակեցին իսպանացի պաշտպան Ժորդի Ալբան և հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը: «Ռեալ Սոսյեդադի» միակ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Վիլիան Ժոզեն:

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» այժմ 20 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Ռեալ Սոսյեդադը» 26 միավորով երկրորդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 19-րդ տուր

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2:1 (տեսանյութ)

Ժորդի Ալբա, 31, Ֆրենկի դե Յոնգ, 43 - Վիլիան Ժոզե, 27



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։