«Էվերտոնն» ուժեղ էր «Լեսթերից», «Արսենալը» կրկին չհաղթեց (տեսանյութ)

23:53   16 դեկտեմբերի, 2020

Անգլիայի առաջնության 13-րդ տուրում Լոնդոնի «Արսենալն» ընդունել էր «Սաութհեմփթոնին», իսկ «Լեսթերը»՝ «Էվերտոնին»:

«Արսենալ» - «Սաութհեմփթոն» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1 հաշվով: «Արսենալի» կազմից գոլի հեղինակ դարձավ գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, պատասխան գոլը խփեց անգլիացի հարձակվող Տեո Ուոլկոտը:

«Լեսթեր» - «Էվերտոն» հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան բրազիլացի հարձակվող Ռիշարլիսոնը և անգլիացի պաշտպան Մեյսոն Հոլգեյթը:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Լեսթերը» 24 միավորով չորրորդ տեղում է, «Էվերտոնն» ունի 23 միավոր և 5-րդ տեղում է, իսկ «Արսենալը» 14 միավորով 15-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 13-րդ տուր

«Արսենալ» - «Սաութհեմփթոն»՝ 1:1 (տեսանյութ)

Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 52 - Տեո Ուոլկոտ, 18

«Լեսթեր» - «Էվերտոն»՝ 0:2

Ռիշարլիսոն, 21, Մեյսոն Հոլգեյթ, 72 (տեսանյութ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։