Լեոնարդո Բոնուչիի նվաճումը

10:51   17 դեկտեմբերի, 2020

Իտալիայի առաջնության 12-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» դեկտեմբերի 16-ին ընդունել էր «Ատալանտային»:

«Յուվենտուսի» իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչիի համար «Ատալանտայի» հետ հանդիպումը 300-րդն էր Իտալիայի առաջնությունում:

«Յուվենտուսի» պատմության մեջ 33-ամյա Բոնուչին դարձավ 14-րդ ֆուտբոլիստը, որը նման նվաճման հեղինակ է դարձել:

Բոնուչին «Յուվենտուսում» հանդես է գալիս 2010 թվականից: 2017/18 մրցաշրջանն իտալացի պաշտպանն անցկացրել է «Միլանում», այնուհետև վերադարձել է «Յուվենտուս»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։