Ամենաբարձր աշխատավարձով մարզիկները 2020-ին

14:19   16 դեկտեմբերի, 2020

2020 թվականին ամենաշատ աշխատավարձ ստացած մարզիկը կատալոնական «Բարսելոնայի» և ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին է: Այս տարի 33-ամյա ֆուտբոլիստը ստացել է 72 միլիոն դոլար աշխատավարձ:

Երկրորդ տեղում է ֆրանսիական ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը (70,5 միլիոն դոլար), իսկ լավագույն եռյակը եզրափակում է Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն (60 միլիոն դոլար): Ցուցակը կազմվել է ըստ Forbes-ի տվյալների: Հաշվի են առնվել միայն մարզիկների աշխատավարձերը, այլ ոչ ընդհանուր եկամուտները:

Աշխարհի ամենաբարձր աշխատավարձով մարզիկները 2020-ին 

  1. Լիոնել Մեսի (ֆուտբոլ, «Բարսելոնա») - 72 միլիոն դոլար
  2. Նեյմար (ֆուտբոլ, ՊՍԺ) - 70,5 միլիոն
  3. Կրիշտիանու Ռոնալդու (ֆուտբոլ, «Յուվենտուս») - 60 միլիոն
  4. Ռասել Ուիլսոն (ամերիկյան ֆուտբոլ, «Սիեթլ») - 53 միլիոն
  5. Թայսոն Ֆյուրի (բռնցքամարտ, Մեծ բրիտանիա) - 50 միլիոն
  6. Դեոնտեյ Ուայդլեր (բռնցքամարտ, ԱՄՆ) - 46 միլիոն
  7. Ջոուլի Բոզա (ամերիկյան ֆուտբոլ, «Լոս Անջելես») - 43 միլիոն
  8. Ստեֆեն Կարի (բասկետբոլ, «Գոլդեն Սթեյտ») - 43 միլիոն
  9. Լյուիս Հեմիլթոն (Ֆորմուլա-1, «Մերսեդես») - 42 միլիոն
  10. Քրիս Պոլ (բասկետբոլ, «Ֆինիքս») - 41,4 միլիոն
  11. Ռասել Ուեստբրուկ (բասկետբոլ, «Վաշինգտոն») - 41,4 միլիոն
  12. Ջեյմս Հարդեն (բասկետբոլ, «Հյուսթոն») - 41,2 միլիոն
  13. Ջոն Ուոլ (բասկետբոլ, «Հյուսթոն») - 41,2 միլիոն
  14. Կևին Դյուրանտ (բասկետբոլ, «Բրուքլին) - 40,1 միլիոն
  15. Կիրկ Կազինս (ամերիկյան ֆուտբոլ, «Վիկինգս») - 40 միլիոն


© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։