«Էվերտոն» - «Չելսի»՝ 1:0 (տեսանյութ)

01:55   13 դեկտեմբերի, 2020

Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Էվերտոնն» ընդունեց «Չելսիին» և առավելության հասավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

«Էվերտոնի» միակ ու հաղթական գոլը հանդիպման 22-րդ րոպեին 11 մետրանոցից խփեց Իսլանդիան ներկայացնող կիսապաշտպան Գիլֆի Տոր Սիգուրդսոնը:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում Ֆրենկ Լեմպարդի գլխավորած «Չելսին» 22 միավորով երրորդ տեղում է: Կառլո Անչելոտիի գլխավորած «Էվերտոնը» 7-րդն է՝ 20 միավորով:

Անգլիայի առաջնություն, 12-րդ տուր

«Էվերտոն» - «Չելսի»՝ 1:0 (տեսանյութ)

Գիլֆի Տոր Սիգուրդսոն, 22 (11մ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։