Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի վիճակահանության անոնս

10:15   14 դեկտեմբերի, 2020

Շվեյցարական Նիոնում դեկտեմբերի 14-ին կանցկացվի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը:

8 խմբերի հաղթողներն ընդգրկվել են առաջին զամբյուղում, իսկ երկրորդ տեղ գրաված թիմերը՝ երկրորդ: Այս փուլում չեն կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները:

Վիճակահանությունը կմեկնարկի Երեւանի ժամանակով 15:00-ին:

Առաջին զամբյուղ. «Բավարիա» (Գերմանիա), «Ռեալ» (Իսպանիա), «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա), «Լիվերպուլ» (Անգլիա), «Չելսի» (Անգլիա), «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա), «Յուվենտուս» (Իտալիա), ՊՍԺ (Ֆրանսիա):

Երկրորդ զամբյուղ. «Աթլետիկո» (Իսպանիա), «Բորուսիա Մյոնխենգլադբախ» (Գերմանիա), «Պորտու» (Պորտուգալիա), «Ատալանտա» (Իտալիա), «Սևիլիա» (Իսպանիա), «Լացիո» (Իտալիա), «Բարսելոնա» (Իսպանիա), «Լայպցիգ» (Գերմանիա):

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան փետրվարի 16/17 ու 23/24-ին, իսկ պատասխան խաղերը՝ մարտի 9/10 և 16/17-ին:

Երեւանի ժամանակով 16:00-ին կմեկնարկի նաեւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի վիճակահանությունը: Այստեղ ևս չեն կարող հանդիպել նույն խմբից փլեյ-օֆֆ դուրս եկած թիմերն ու նույն երկրի ներկայացուցիչները: ՈւԵՖԱ-ի որոշմամբ, իրար չեն կարող հանդիպել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները:

Առաջին զամբյուղ. «Արսենալ» (Անգլիա), «Այաքս» (Հոլանդիա), «Բայեր» (Գերմանիա), «Բյուրգե» (Բելգիա), «Վիլյառեալ» (Իսպանիա), «Դինամո Զագրեբ» (Խորվաթիա), «Լեսթեր» (Անգլիա), «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա), «Միլան» (Իտալիա), «Նապոլի» (Իտալիա), «ՊՍՎ Էյնդհովեն» (Հոլանդիա), «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա), «Ռոմա» (Իտալիա), «Տոտենհեմ» (Անգլիա), «Հոֆենհայմ» (Գերմանիա), «Շախտյոր» (Ուկրաինա):

Երկրորդ զամբյուղ. «Անտվերպեն» (Բելգիա), «Բենֆիկա» (Պորտուգալիա), «Բրագա» (Պորտուգալիա), «Վոլֆսբերգ» (Ավստրիա), «Գրանադա» (Իսպանիա), «Դինամո Կիև» (Ուկրաինա), «Զալցբուրգ» (Ավստրիա), «Կրասնոդար» (Ռուսաստան), «Լիլ» (Ֆրանսիա), «Մաքաբի Թել Ավիվ» (Իսրայել), «Մոլդե» (Նորվեգիա), «Օլիմպիակոս» (Հունաստան), «Ռեալ Սոսյեդադ» (Իսպանիա), «Սլավիա» (Չեխիա), «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա), «Յանգ Բոյզ» (Շվեյցարիա):

Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղերը կանցկացվեն փետրվարի 18-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի հաղթողը նվաճում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։