Պրեմիեր լիգա․ Ֆերնանդեշը երրորդ անգամ ճանաչվեց ամսվա լավագույն ֆուտբոլիստ

16:39   11 դեկտեմբերի, 2020

Այս տարվա հունվարին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը երրորդ անգամ ճանաչվեց Անգլիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ։ 

Նախորդ երեք տարում ոչ մի խաղացող նրանից շատ չի արժանացել այդ մրցանակին։

2017-ին 3-ական անգամ ամսվա լավագույն խաղացող ճանաչվել էին արգենտինացի Սերխիո Ագուերոն («Մանչեսթեր Սիթի»), եգիպտացի Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ») եւ անգլիացի Հարի Քեյնը («Տոտենհեմ»)։

Նոյեմբերին լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաեւ պաշտպաններ Բեն Չիլուելը («Չելսի») եւ Անջելո Օգբոնան («Վեստ Հեմ»), կիսապաշտպաններ Պիեր-Էմիլ Հոյսբերգը («Տոտենհեմ»), Ջեյմս Ուորդ-Պրաուսը («Սաութհեմփթոն») եւ Ջեք Գրիլիշը («Աստոն Վիլա»)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։