21:00 20 սեպտեմբերի, 2012Նորզելանդացի գնդահրորդ Վալերի Ադամսը ստացել է Լոնդոնի 30-րդ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը, որը նրան բաժին հասավ բելառուս Նադեժդա Օստապչուկի որակազրկումից հետո։ Նրա արյան մեջ հայտնաբերվել էին արգելված խթանիչներ։ Ադամսը Լոնդոնում ցույց էր տվել երկրորդ արդյունքը։
Ադամսի պարգեւատրությունը տեղի է ունեցել Նոր Զելանդիայի օլիմպիական հավաքականի անդամների եւ երկու հազար հանդիսականների ներկայությամբ։ 27-ամյա կրկնակի օլիմպիական չեմպիոնի համար, նույնիսկ, պատվո հարթակ էին կանգնեցրել։ Նոր Զելանդիայի տարածքում պատմության մեջ առաջին անգամ է անցկացվել օլիմպիական չեմպիոնի պարգեւատրություն, հաղորդում է 3news.co.nz-ն։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.