«Մանչեսթեր Սիթին» ուժեղ էր «Ֆուլհեմից» (տեսանյութ)

21:03   5 դեկտեմբերի, 2020

Անգլիայի առաջնության 11-րդ տուրում փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր «Ֆուլհեմին»:

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով: Գոլերի հեղինակ դարձան Ռահիմ Ստերլինգն ու Կևին դե Բրույնեն:

Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում մանչեսթերյան ակումբն այժմ 18 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Ֆուլհեմը» ունի 7 միավոր և 17-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 11-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Ֆուլհեմ»՝ 2:0 (տեսանյութ)

Ռահիմ Ստերլինգ, 5, Կևին դե Բրույնե, 26 (11մ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։