Ալեգրին ցանկանում է աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում

16:49   5 դեկտեմբերի, 2020

Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ցանկանում է ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Իտալացի մասնագետն այժմ չունի աշխատանք։

«Ես կցանկանայի ծանոթանալ Անգլիայի Պրեմիեր լիգայի հետ։ Իտալիայում ես չորս տարի աշխատել եմ «Միլանում», հինգ տարի՝ «Յուվենտուսում»։ Ես մտածում եմ կամ Իտալիա վերադառնալու, կամ Անգլիայում կարիերաս շարունակելու մասին։

Անգլիական ֆուտբոլն առաջադիմում է, քանի որ այնտեղ բազմաթիվ են օտարերկրացի մարզիչները։ Հիմա ավելի շատ է մարտավարությունը, քան 10 տարի առաջ։ Անգլիական ֆուտբոլը մարտավարության տեսանկյունից դարձել է ավելի գրավիչ, բայց հավատարիմ է մնացել նաեւ իր ավանդույթներին։ Անգլիայում հավասարակշռություն կա անգլիական ֆուտբոլի ոգու եւ նոր մոտեցումների եւ նոր մարզիչների հմտությունների միջեւ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է The Times-ը։

53-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական ակումբների կողմից հետաքրքրության մասին դեռ հայտնի չէ։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։