Բայրամյան․ Եթե լիներ հրավեր Ռուսաստանի հավաքականից՝ կքննարկեի, բայց հրավեր չեղավ

14:19   5 դեկտեմբերի, 2020

«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պարզաբանել է, թե ինչու է այս տարի ընդունել Հայաստանի հավաքականում խաղալու հրավերը, հաղորդում է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։

«Հայաստանի հավաքականը վաղուց էր ինձ հրավիրում, բայց չէի ընդունում, քանի որ դեռ ձեւավորված ֆուտբոլիստ չէի, նաեւ օտարերկրացի խաղացողների հին սահմանափակման ժամանակ լինում էին դեպքեր, երբ խաղացողը մեկնում էր ազգային հավաքական եւ ակումբում կորցնում էր տեղը կազմում։

Այն ժամանակ հասկանում էի, որ հավաքական մեկնելու դեպքում, կկորցնեմ տեղս կազմում։ Տարիների ընթացքում ամրացա, սկսեցի ցուցադրել որոշակի խաղամակարդակ, գումարած դրան՝ հայերն այլեւս լեգեոնական չեն համարվում Ռուսաստանում։ Այդ ամենից հետո ճանապարհը Հայաստանի հավաքական բաց էր, եւ ես անմիջապես ընդունեցի հրավերը։

Հայաստանն իմ պատմական հայրենիքն է, այնտեղ եմ ծնվել, բայց Ռուսաստանը համարում եմ իմ մեծ հայրենիքը։ Ամբողջ կյանքս անցկացրել եմ այստեղ։ Ռուսաստանին եմ պարտական ամեն ինչի համար, սա օտար երկիր չէ ինձ համար։

Եթե լիներ հրավեր Ռուսաստանի հավաքականից՝ կքննարկեի, բայց հրավեր չեղավ։ Ինձ հրավիրեցին Հայաստանի հավաքական, եւ ես որոշեցի հանդես գալ այդ թիմում»,- ասել է 28-ամյա ֆուտբոլիստը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։