Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի և մարզիչի թեկնածուները

21:11   4 դեկտեմբերի, 2020

Մեկնարկում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի և մարզչի քվեարկությունը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի գլխավոր հովանավոր VBET ընկերությունը սահմանել է առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստի և լավագույն մարզիչի մրցանակներ:

Լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը որոշվելու են երկրպագուների և հովանավորի կողմից ընտրված փորձագիտական խմբի կողմից՝ երկրպագուները՝ 1/3, իսկ փորձագետները՝ 2/3 համամասնությամբ:

Աշնանային հատվածի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդներն են՝

Դավիդ Դավիդյան («Ալաշկերտ»)

Ջոնել Դեսիրե («Ուրարտու»)

Մաիլսոն Լիմա («Արարատ-Արմենիա»)

Անդրանիկ Ոսկանյան («Վան»)

Դավիդ Խուրցիձե («Արարատ»)

Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:

Աշնանային հատվածի լավագույն մարզիչի մրցանակի հավակնորդներն են՝

Եղիշե Մելիքյան («Ալաշկերտ»)

Դավիդ Կամպանյա («Արարատ-Արմենիա»)

Վարդան Բիչախչյան («Արարատ»)

Ալեքսանդր Գրիգորյան («Ուրարտու»)

Ալբերտ Սոլոմոնով («Լոռի»)

Երկրպագուները քվեարկությանը կարող են մասնակցել այստեղ:

Քվեարկությունը կավարտվի դեկտեմբերի 7-ին, 18:00-ին, իսկ մրցանակները կհանձնեն VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ 2020թ. վերջին տուրի ընթացքում (դեկտեմբերի 10-12):



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։