Աշխարհի գավաթ․ Հաբեթնակ Կուրղինյանը հրապարակեց հավաքականի կազմը

18:31   4 դեկտեմբերի, 2020

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը դեկտեմբերի 4-ին հայտարարել է աշխարհի անհատական գավաթի խաղարկության կազմը, փոխանցում է NEWS.am Sport-ի թղթակիցը:

Աշխարհի գավաթին կմասնակցեն․

57 կգ՝ Արսեն Հարությունյան,

61 կգ՝ Ռազմիկ Պապիկյան,

65 կգ՝ Վազգեն Թեւանյան,

70 կգ՝ Արման Անդրեասյան,

74 կգ՝ Հրայր Ալիխանյան,

79 կգ՝ Արման Ավագյան,

86 կգ՝ Հովհաննես Մխիթարյան,

125 կգ՝ Հովհաննես Մաղաքյան:

Հայաստանի հավաքականը ներկայացուցիչ չի ունենա 92 եւ 97 կգ քաշային կարգերում:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Երեւանի «Օլիմպավանում» ուսումնամարզական հավաք է անցնում աշխարհի գավաթին ընդառաջ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-25-ը «Գազպրոմ» սպորտային համալիրում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը, որտեղ որոշվեցին Հայաստանի 2020 թվականի չեմպիոնները՝ Արսեն Հարությունյան (57 կգ), Ռազմիկ Պապիկյան (61 կգ), Վազգեն Թեւանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյա (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Հովհաննես Մխիթարյան (86 կգ),  Սերգեյ Սարգսյան (92 կգ), Մարզպետ Գալստյան (97 կգ) եւ Հովհաննես Մաղաքյան (125 կգ):

Աշխարհի գավաթը տեղի է ունենալու Սերբիայում դեկտեմբերի 12-18-ը: Ազատ ոճայինները գորգ են դուրս գալու դեկտեմբերի 16-17-18-ին:

Լուսինե Շահբազյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։