Կասիլյասը խոսել է Ռամոսի՝ «Ռեալից» հեռանալու հնարավորության մասին

13:52   4 դեկտեմբերի, 2020

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է Արքայական ակումբի ավագ Սերխիո Ռամոսի ապագայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

«Սերխիոն «Ռեալի» լեգենդն է: Ակումբը պետք է ամեն ինչ անի, որպեսզի նրան պահի թիմում»,- Կասիլյասի խոսքը փոխանցում է AS-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալի» ղեկավարությանը հաջողվել է նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ 35-ամյա ֆուտբոլիստի հետ: Իսպանիայի չեմպիոնը Ռամոսի հետ կկնքի 2 տարվա պայմանագիր:

Ռամոսն ու «Ռեալը» չէին կարողանում համաձայնության գալ իսպանացի պաշտպանի նոր պայմանագրի կետերի շուրջ: Արքայական ակումբը պատրաստ էր միայն 1 տարով երկարաձգել Ռամոսի պայմանագիրը, սակայն 34-ամյա ֆուտբոլիստը պահանջում էր 2 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը «Ռեալում» հանդես է գալիս 2005 թվականից: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021-ի ամռանը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։