Ռամոսը բաց կթողնի «Սևիլիայի» հետ հանդիպումը

09:15   4 դեկտեմբերի, 2020

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը բաց կթողնի Լա Լիգայի 12-րդ տուրի՝ «Սևիլիայի» հետ հանդիպումը:

AS-ի հաղորդմամբ՝ 34-ամյա Ռամոսը լիովին չի ապաքինվել վնասվածքից: Ակումբի մարզչական շտաբը չի ցանկանում վտանգի ենթարկել ֆուտբոլիստի առողջությունը:

Սպասվում է, որ Ռամոսը կկարողանա խաղադաշտ վերադառնալ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հետ խաղում, որը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին:

«Սևիլիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։