Մյուլերն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն 10 ռմբարկուների թվում

20:54   2 դեկտեմբերի, 2020

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերը յուրահատուկ նվաճման հեղինակ է դարձել:

Չեպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» դեմ խաղում 31-ամյա Մյուլերը խփեց իր թիմի միակ գոլը՝ դառնալով մրցաշարի պատմության 10-րդ լավագույն ռմբարկուն՝ 47 գոլով:

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուն պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 131 գոլով, երկրորդ տեղում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է՝ 128 գոլով, իսկ երրորդ տեղում՝ լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ 71 գոլով:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մյունխենի «Բավարիան» A խմբում 1:1 հաշվով ավարտեց Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ արտագնա հանդիպումը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։