«Նապոլին» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Ինսինյեի հետ

17:42   2 դեկտեմբերի, 2020

Իտալական «Նապոլիի» ղեկավարությունը ցանկանում է նոր պայմանագիր կնքել թիմի իտալացի հարձակվող Լորենցո Ինսինյեի հետ, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

«Նապոլին» արդեն բանակցություններ է սկսել 29-ամյա ֆուտբոլիստի հետ և մտադիր է արդեն այս ամիս վերջնական համաձայնության հասնել:

Լորենցո Ինսինյեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: 

Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանի 6 խաղերում Ինսինյեն խփել է 3 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։