Մոդրիչ․ Գոլ բաց թողնելուց հետո կորցնում ենք վստահությունը, կայունության պակաս ունենք

14:12   2 դեկտեմբերի, 2020

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Դոնեցկի «Շախտյորից» կրած 0։2 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում։

«Մեր խնդիրն այն է, որ գոլ բաց թողնելուց հետո կորցնում ենք վստահությունը։ Պետք է այս խնդիրը լուծել։

Մենք ունենք կայունության պակաս։ Մեկ հրաշալի հանդիպումից հետո ունենում ենք երկու վատ խաղ, հետո դարձյալ հրաշալի խաղ է ստացվում։ Պետք է շտկել այս վիճակը։

Դեռ մեկ հանդիպում ունենք Չեմպիոնների լիգայում։ Մինչեւ վերջին պահը կպայքարենք»,- Լուկա Մոդրիչի խոսքը մեջբերում է AS-ը։

«Շախտյորն» Արքայական ակումբին հաղթել էր նաև առաջին շրջանի խաղում (2:3): Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրից առաջ B խմբի առաջատար Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ունի 8 միավոր, «Շախտյորն» ու «Ռեալը»՝ 7-ական, իսկ իտալական «Ինտերը»՝ 5: Վերջին տուրում «Ռեալը» կընդունի «Բորուսիային», իսկ «Ինտերը»՝ «Շախտյորին»:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։