17:41 1 դեկտեմբերի, 2020Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կազմակերպում է ֆուտզալի կանանց բաց առաջնություն։
Այն անցկացվելու է երեք՝ մինչև 12, մինչև 15 և 15-ից բարձր տարիքային խմբերի համար։ Առաջնությունը կմեկնարկի դեկտեմբերի 13-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Հանդիպումները կանցկացվեն շրջանային մրցակարգով։ Թիմերը պետք է բաղկացած լինեն առնվազն 6 մասնակցից։
Մասնակցության համար պետք է լրացնել առցանց դիմում հայտը մինչև դեկտեմբերի 7-ը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.