ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ

14:25   1 դեկտեմբերի, 2020

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը դեկտեմբերի 1-ին հանդիպել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ, աշխարհի 1998 թ. և Եվրոպայի 2000 թ. չեմպիոն, ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրեն Յուրի Ջորկաեֆի հետ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև Դենիս Ջորկաեֆը, որը ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետն է և ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդականը:

Հանդիպման ընթացքում Արմեն Մելիքբեկյանը և Ջորկաեֆ եղբայրները քննարկել են ՀՖՖ-ի և ՖԻՖԱ-ի հիմնադրամի հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր, զրուցել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարների շուրջ:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Յուրի Ջորկաեֆֆին նվիրել է Հայաստանի ազգային հավաքականի 6, իսկ Դենիս Ջորկաեֆֆին՝ 10 համարի անվանական մարզաշապիկներ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։