«Ռեալը» պատրաստ է Ազարին ընդգրկել Մբապեի տեղափոխության գործարքում

14:07   1 դեկտեմբերի, 2020

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պատրաստ է հրաժարվել թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարի ծառայություններից, տեղեկացնում է El Chiringuito-ն:

Արքայական ակումբը պատրաստ է 29-ամյա Ազարին ընդգրկել Փարիզի ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի տեղափոխության գործարքում:

Նշվում է, որ «Ռեալը» բավարար ֆինանսական միջոցներ չունի Մբապեի տրանսֆերային իրավունքը գնելու համար, հենց այդ պատճառով պատրաստ է ֆուտբոլիստների փոխանակության տարբերակ առաջարկել ՊՍԺ-ին:

Հիշեցնենք, որ Էդեն Ազարը «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին Լոնդոնի «Չելսիից», իսկ Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։