Լապորտա. Իմ նախագահության տարիներին «Ինտերը» փորձել է ձեռք բերել Մեսիին

20:21   30 նոյեմբերի, 2020

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ 2006 թվականին թիմի առաջատար Լիոնել Մեսին մոտ է եղել իտալական «Ինտեր» տեղափոխվելուն:

«2006 թվականին «Ինտերը» բանակցել է մեզ հետ Մեսիի հնարավոր տեղափոխության շուրջ: «Ինտերը» պատրաստ էր Մեսիի դիմաց վճարել 250 միլիոն եվրո, սակայն մենք երբեք չենք մտածել Մեսիին վաճառելու մասին:

Մեսին «Բարսելոնայի» խորհրդանիշն է և պետք է կարիերան ավարտի այս ակումբում»,- Լապորտայի խոսքը փոխանցում է Sport.es-ը:

Ժոան Լապորտան «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2003-2010 թվականներին: Լապորտան իր թեկնածությունն առաջադրել է նաև 2021 թվականին անցկացվելիք նախագահական ընտրություններում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։