Հայտնի է Ազարի ապաքինման ժամկետը

17:45   30 նոյեմբերի, 2020

Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը չի կարողանա օգնել իր թիմին առաջիկա 3 շաբաթների ընթացքում, հայտնում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:

Բելգիացի կիսապաշտպանը վնասվածք էր ստացել Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Ալավեսի» հետ խաղում: Ազարը փոխարինվել էր արդեն 28-րդ րոպեին։

Արքայական թիմը 1։2 հաշվով պարտվել էր «Ալավեսին»։

«Ռեալում» անցկացրած 16 ամսում Ազարը ստանում է արդեն 8-րդ վնասվածքը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։