Դավիթ Յուրչենկոն հեռացել է Կարագանդայի «Շախտյորից»

12:59   30 նոյեմբերի, 2020

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Դավիթ Յուրչենկոն հեռացել է Կարագանդայի «Շախտյորից»: Այդ մասին 34-ամյա դապասապահը հայտնել է Sports.kz-ի հետ զրույցում:

Յուրչենկոն այս տարվա հունվարին էր միացել ղազախական ակումբին: Ղազախստանի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 7 խաղի ու բաց թողել 8 գոլ:

Յուրչենկոն այս տարի էր նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում, որի կազմում մասնակցեց Ազգերի լիգայի խմբային փուլի 6 խաղերի:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։