«Բարսելոնայի» հաղթանակը՝ 4։0 (տեսանյութ)

18:52   29 նոյեմբերի, 2020

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում փոխչեմպիոն «Բարսելոնան» տանը մրցեց «Օսասունայի» հետ։

Մեկնարկից առաջ հանդիպման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին կատալոնական թիմի նախկին խաղացող, աշխարհի չեմպիոն, արգենտինացի Դիեգո Մարադոնայի (մահացել է նոյեմբերի 25-ին) հիշատակը։

Հոլանդացի Ռոնալդ Կումանի գլխավորած թիմն առավելության հասավ 4։0 հաշվով։

Աչքի ընկան դանիացի հարձակվող Մարտին Բրայթուայը, ֆրանիացի հարձակվող Անտուան Գրիզմանը եւ բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

«Բարսելոնան» 9 խաղից հետո 14 միավորով 7-րդ տեղում է։ «Օսասունան» 10 խաղում վաստակել է 11 միավոր եւ 15-րդն է։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Բարսելոնա» - «Օսասունա»՝ 4։0 (տեսանյութ)

Մարտին Բրայթուայթ, 29, Անտուան Գրիզման, 42, Ֆիլիպե Կոուտինյո, 57, Լիոնել Մեսի, 73



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։