Զիդան․ Կայուն խաղի եւ վնասվածքների հետ կապված մեծ խնդիրներ ունենք

13:44   29 նոյեմբերի, 2020

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Ալավեսից» կրած 1։2 հաշվով պարտությունը Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում։

«Չեմ կարող բացատրել այս պարտությունը։ Երբ մրցակիցը գոլ է խփում երրորդ րոպեին, ամեն ինչ դառնում է շատ բարդ։ Սա է հիմա մեր իրականությունը։

Այս խաղի սկիզբը ամենավատն էր «Ռեալի» համար այս մրցաշրջանում։ Մենք չկարողացանք փոխել խաղի դինամիկան, եւ դա անհանգստացնում է ինձ։

Կայուն խաղի եւ վնասվածքների հետ կապված մեծ խնդիրներ ունենք։ Սա արդարացում չէ, իրականություն է»,- Զիդանի խոսքը մեջբերում է Marca-ն։

Արքայական ակումբն այժմ ունի 17 միավոր և չորրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Ալավեսը» 13 միավորով 9-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Ռեալ» - «Ալավես»՝ 1:2 (տեսանյութ)

Կազեմիրո, 86 - Լուկաս Պերես, 5 (11մ), Խոսելու, 49



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։