«Էվերտոնը» պարտվեց (տեսանյութ)

23:49   28 նոյեմբերի, 2020

Անգլիայի առաջնության 10-րդ տուրում «Էվերտոնը» տանը մրցեց «Լիդս Յունայթեդի» հետ և պարտություն կրեց 0:1 հաշվով:

Խաղի միակ գոլը 79-րդ րոպեին խփեց «Լիդս Յունայթեդի» բրազիլացի հարձակվող Ռաֆայելը:

Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում «Էվերտոնն» այժմ 16 միավորով 6-րդ տեղում է, «Լիդս Յունայթեդը» ունի 14 միավոր և 11-րդ տեղում է:

Անգլիայի առաջնություն, 10-րդ տուր

«Էվերտոն» - «Լիդս Յունայթեդ»՝ 0:1 (տեսանյութ)

Ռաֆայել, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։