Իտալական թիմերը կարող են խոշոր տուգանքի ենթարկվել ֆուտբոլիստների աշխատավարձերը չվճարելու պատճառով

23:58   28 նոյեմբերի, 2020

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կարող է որակազրկման ենթարկել Ա Սերիայի մի քանի ակումբի, տեղեկացնում է Football Italia-ն:

Խոսքը գնում է «Նապոլիի», «Լացիոյի», «Բենեվենտոյի», «Ջենոայի» և «Սամպդորիայի» մասին, որոնք ընթացիկ մրցաշրջանում չեն վճարել իրենց ֆուտբոլիստների աշխատավարձերը:

Ըստ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կանոնադրության՝ թիմերը պարտավոր են ֆուտբոլիստների աշխատավարձերը վճարել մինչև դեկտեմբերի 1-ը:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։