«Բավարիան» ու «Լայպցիգը» հաղթեցին, «Բորուսիան» պարտվեց (տեսանյութ)

20:25   28 նոյեմբերի, 2020

Գերմանիայի առաջնության 9-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հյուրընկալվեց «Շտուտգարտին», «Լայպցիգն» ընդունեց «Արմինիային», իսկ «Բորուսիան»՝ «Քյոլնին»:

«Բավարիան» հաղթանակ տարավ 3:1 հաշվով: Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմից գոլերի հեղինակ դարձան Կինգսլի Կումանը, Ռոբերտ Լևանդովսկին և Դուգլաս Կոստան: «Շտուտգարտի» միակ գոլը խփեց Տանգույ Կուլիբալին:

«Լայպցիգը» Անխելինյոյի և Կրիստոֆեր Նկունկուի գոլերի շնորհիվ հաղթանակ տարավ «Արմինիայի» նկատմամբ: «Արմինիայի» միակ գոլը խփեց Ֆաբիան Կլոսը:

Դորտմունդի «Բորուսիան» 1:2 հաշվով պարտվեց «Քյոլնին», որի կազմից դուբլ ձևակերպեց Էյե Սկիրին: Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմի կազմից գոլ հեղինակեց Տորգան Ազարը:

«Բավարիան» 22 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Լայպցիգը» 20 միավորով երկրորդ տեղում է, իսկ «Բորուսիան» երրորդն է՝ 18 միավորով:

Գերմանիայի առաջնություն, 9-րդ տուր

«Շտուտգարտ» - «Բավարիա»՝ 1:3 (տեսանյութ)

Տանգույ Կուլիբալի, 20 - Կինգսլի Կուման, 38, Ռոբերտ Լևանդովսկի, 45+1 և Դուգլաս Կոստա, 87 

«Լայպցիգ» - «Արմինիա»՝ 2:1 

Անխելինյո, 29, Կրիստոֆեր Նկունկու, 47 - Ֆաբիան Կլոս, 75

«Բորուսիա» - «Քյոլն»՝ 1:2 (տեսանյութ)

Տորգան Ազար, 74 - Էյե Սկիրի, 9, 60



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։